▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Ասատրյանի փեսան՝ երգչի ավտոմեքենայի զավթման ու Մանվել Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին

ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի շարք մթերքների ու իրերի կողքին տեղ էին գտել նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ: Հաջորդող օրերին համացանցում լուսանկար հայտնվեց, որտեղ երգիչ Արամ Ասատրյանը նկարվել էր իր սպիտակ ավտոմեքենայի կողքին: Ըստ մեկնաբանությունների՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում հայտնաբերված ավտոմեքենաներից մեկը հենց երգչին պատկանող փոխադրամիջոցն է, որը ժամանակին յուրացրել է կասկածյալի աթոռին հայտնված գեներալը:

Image result for Գրիշա Սանդալյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արամ Ասատրյանի փեսան՝ ԱՄՆ-ում ճանաչված հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանն, Aysor.am-ի հետ զրույցում հերքել է տարածված խոսակցությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Այն, թե իբր նրանից մեքենան պարտադրաբար վերցրել են և այլն, զուտ ասեկոսեներ են, նման բան իրականում տեղի չի ունեցել: Արամ Ասատրյանը, երբ ԱՄՆ էր տեղափոխվում, իր մեքենան վաճառել է, Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկն էլ այն նորմալ գումարով գնել է: Արամն ու Մանվելը, ավտոմեքենայով պայմանավորված, հակասություն երբեք չեն ունեցել, դա հաստատ է: Ինչ վերաբերում է տեսանյութում տեղ գտած մեքենային, որքան ինքս եմ ուշադիր եղել, Արամի ավտոմեքենան չի, ուղղակի մարդիկ սպիտակ գույնին են խաբվել ու ասոցացրել: Մի ժամանակ էլ ասում էին, թե տունն են ձեռքից խլել, բայց քանի որ հիմա Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի հետ այդտեղ է բնակվում, այս խոսակցությունները մարեցին», - մանրամասնել է հաղորդավարը:

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ  Asekose.amհրապարակումից հետո Աշոտ Խանոյանը նման գրառմամբ էր հանդես եկել, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հրապարակել հակառակ կողմի  պարզաբանումը: 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի Հայեր ջան, ես փոքր էի, հիշում եմ այդ մեքենայի պատմությունը։  Երբ Արամ Ասատրյանը նոր էր բերել այդ մեքենան,  դա միակն էր  ՀՀ-ում։  Մանվել Գրիգորյանը  խնջույքի էր հրավիրել Արամ Ասատրյանին, երգիչն  ուշացումով է ժամանել,  Մանվելը  գոռացել է. «Ժողովուրդ, տեսե՛ք Արամն ավտոմեքենա է նվեր բերել իմ տղային, մարդ տենց ընկեր կունենա»՝  երբ տեսել է Արամ Ասատրյանին՝ մեքենայի  բանալին ձեռքում «ֆռացնելուց» և խլել է բանալիները»,-նշել է Աշոտ Խանոյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նշենք, որ ԱԱԾ-ն ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերել է նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև՝ Երգիչ Արամ Ասատրյանի մեքենա՞ն էլ է եղել Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում

Ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանն Արամ Ասատրյանից «խլել» մեքենան

Հադրութցիները պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից

Ահա, թե ինչից է զրկել Մանվել Գրիգորյանը հայ զինվորներին...Հուզիչ կադրեր

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին