▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիրի մասին օրենքն ընդունվեց. հուլիսի 1-ից այն կմտնի ուժի մեջ

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ըստ որի հուլիսի 1-ի պարտադիր բաղադրիչը կմտնի ուժի մեջ:

Քվեարկության արդյունքում եղավ 79 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներ: Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք  ձեռնպահ են քվեարկելու: 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգի հետ կապված կառավարության դիրքորոշմանը, նշել էր.

«Մենք ունեինք երեք տարբերակ՝ առաջին տարբերակն օրենքի գործարկումը հետաձգելն է. ինչո՞ւ մենք չգնացինք այդ ճանապարհով. մի պարզ պատճառով, քանի որ այն փոփոխությունը, որ իրականացրեցինք՝ կոչվում է սիրո և համերաշխության հեղափոխություն: Այստեղ համերաշխության սկզբունքը կարող էր խախտվել, որովհետև այն 207 հազար մարդկանց, ովքեր ինչ-ինչ լծակներով արդեն համակարգի մեջ էին՝ մենք փաստորեն պետք է նրանց ասեինք դուք մնացեք նույն վիճակում, մենք ձեզ ոչնչով չենք ուզում և չենք կարող օգնել, մենք շարունակում ենք մեր ճանապարհն այն 80 հազար քաղաքացիների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով կխախտվեր համերաշխության սկզբունքը: Հաջորդը, արդյոք օրենքի չեղարկումը կա որպես տարբերակ, ինչու մենք չենք գնացել այդ տարբերակով: Նշել եմ բազմաթիվ պատճառներ՝ կապված մեր տնտեսության ներդրումային միջավայրի և այլնի հետ, բայց ամենակարևոր փաստարկը հետևյալն է. եթե մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք, որ այդ համակարգը պետք է չեղարկվի՝ դա կարող ենք անել նաև 2 ամիս հետո և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բայց եթե մենք հիմա չեղարկենք, հետո մտածենք՝ ճի՞շտ ենք անում, թե ոչ, պրոցեսն այլևս հետ չենք կարող բերել: Այսինքն, եթե մենք քայլ անենք, հետո մտածենք՝ արդյոք ճիշտ էր այն, դա կարող է իր հետ բերել աղետների: Շատ կարևոր է, որ այս հարցում կայացնենք այն որոշումը, որն ընդունված է անվանել «տեղեկացված որոշում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին