▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոլխոզի նախագահները՝ գեներալսկի հագուստով. Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր  Սեֆիլյանը  և Արցախի ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ներկա  են Սասնա ծռերի դատին։



 

 

 

 

 

Լրագրողների հարցին`կապված Մանվել Գրիգորյանի անվան շուրջ տեղի ունեցող իրադարձություններին հետ, Սամվել Բաբայանը նշել է, որ դա իր համար նորություն չի եղել և ինքը բարձրաձայնել է այդ մասին։

«Ձեզ համար կարող ա՝ նորություն ա, բայց որ ես եկա Մոսկվայից, հայտարարեցի, որ կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են: Ես էդ մարդկանց գիտեմ, ինձ համար զարմանալի չէր էն, ինչի վրա դուք բոլորդ զարմացել եք: Որ գեներալի դուռը ծեծեք, կարող ա՝ էդքան բան չգտնեք, ուրիշ բան բայց հաստատ կգտնեք»,- ասել է Սամվել Բաբայանը:



 

 

 

 

 

 

Ժիրայր Սեֆիլյանն էլ չի ցանկացել գնահատականներ տալ  Մանվել Գրիգորյանի արարքին, նշելով, որ այդ մասին կխոսի հետո։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին