▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում. վնասվել են նաև տանիքներ

 

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Րոպեներ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են նաև հարևան Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Տևողությունը եղել է մոտ 10 րոպե: Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաև տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունը, վնասել պտուղն ու բանջարեղենը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ գրեթե ամեն տարի այս համայնքները տուժում են կարկուտից: Միայն Աղավնատուն համայնքում տեղադրված է երկու հակակարկտային կայան, սակայն՝ անօգուտ: Կարկուտը մեծ վնասներ է հասցնում նաև այն ցանքատարածություններին, որտեղ տեղադրված են հակակարկտային կայանները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին