▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

armtimes.com-ը գրում է. Ապրիլյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում սկսած դրամահավաքի արդյունքում հավաքված 51 հազար դոլարի մթերքների, հագուստի ծանրոցների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

 

 

 

 

 

Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում ծանրոցների մեջ երեւում են «NAGORNO KARABAKH CRISIS VICTIMS» գրությամբ արկղեր: Ծանրոցների վրա գրված է նաեւ կայքի հասցե՝ «www.gofundme.com/Karabakh»: Այս գրությամբ ծանրոցների պարագաները գնվել են Ապրիլյան պատերազմի օրեին Սփյուռքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից արված հանգանակությունների միջոցով:

 

2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին ամերիկաբնակ Կարեն (Կեւին) Սարգսյանն իր մի քանի ընկերների հետ դրամահավաք է նախաձեռնել՝ զինծառայողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Ըստ www.gofundme.com կայքէջի՝ հավաքվել է 51.000 ԱՄՆ դոլար, որն էլ, Կարեն Սարգսյանի մեկնաբանմամբ, ծախսվել է անհրաժեշտ իրեր գնելու եւ դրանք Արցախ հասցնելու համար:

Կայքը չկարողացավ կապ հաստատել Կեւին Սարգսյանի հետ, սակայն ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Գրիգորյանը զրուցել է նրա հետ:

Կեւին Սարգսյանը նամակագրության մեջ ասում է, որ հավաքված գումարը Հայաստան հասել է եւ ծախսվել է անհրաժեշտ ապրանքների վրա: Դրանից հետո իրենք գնացել են Արցախ եւ համոզվել, որ ծանրոցները հասել են Ստեփանակերտի պահեստ: Իսկ թե այնտեղից ուր են գնացել, իրենք չէին կարող իմանալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:

Կարդացեք նաև` Կասկած կա, որ հատկացված գումարները մուտք չեն գործել «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամ

Ոստիկանությունը խուզարկել է «ԵԿՄ Ավան» բաժանմունքը և Մանվել Գրիգորյանի աներորդու տունը. հայտնաբերվել է ապօրինի զինամթերք

Գրիգորյանի Արցախի առանձնատանը հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, հագուստ ու փամփուշտներ

Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է

Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին