▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ կարտոշկի անուն եմ տվել, ոչ էլ մսի. Հակոբ Հակոբյան

 

ԱԺ նիստն այսօր սկսվել է  ծափերով:  Արա Բաբլոյանը շնորհավորել է ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի ծնունդն ու նվիրել անվանական ժամացույց:

 

Այսօր քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ ընթերցման և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին.

«Երբ այս հարցը քննարկվում էր, պարոն Հակոբյանն այստեղից տվեց իմ անունը՝ ասելով, որ հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռնպահ ենք քվեարկում, այստեղ էլ ասում եք կողմ եք քվեարկելու: Մենք այդ հանձնաժողովում անգամ մարդ չունենք: Մեր գործընկերոջը հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ ինքն Էդմոն Մարուքյանին  նկատի չի ունեցել:

«Ես ոչ կարտոշկի անուն եմ տվել, ոչ էլ մսի անուն եմ տվել: Հարգելի ժողովուրդ, եթե նման բան արած լինեի, ներողություն կխնդրեի, մինչ այս էլ չեմ անդրադարձել, որովհետև նման բան չեմ ասել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին