▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը 3 տարով հարկերից ազատել է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանը

 

 

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվել է «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը:

Կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» ՍՊԸ–ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թ. հունիսի 19–ից մինչև 2019 թ. հունիսի 19–ը ներառյալ ներմուծվող ապրանքների ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրել է որոշման նախագիծը ներկայացնող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից՝ արդոք այսպիսի որոշումներ կայացնելու համար կան որոշ սահմանված չափանիշներ.

«Այսինքն, այստեղ սուբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող, եւ եթե որեւէ ընկերություն այդ չափանիշներին համապատասխանում է՝ կառավարությունը դրական որոշում է կայացնում»։

Ի պատասխան Մինասյանը նշել է, որ կառավարության որոշմամբ, սահմանված վեց չափանիշ կա, որոնցով գնահատվում է ցանկացած ծրագիր»։

Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊԸ–ն նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համակարգի արտադրություն։

Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 2,25 միլիարդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 միլիոն դրամ։

 

 

 

 

 

 

 

 

Այս գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ–ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: Որպես տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն, նախագծում նշել են ներդրումների ներգրավումը, նոր տեխնոլոգիանների ներդրման խթանումը և աշխատատեղերի ստեղծումը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը 2018–2020 թթ. կկազմի 320 հազար դրամ:  Ընկերությունը պատրաստվում է ներմուծել շինանյութ, մասնավորապես՝ մետաղյա թիթեղներ, կաբելներ, մամլակներ, հենասյուներ և պոլիէթիլենային հակակարկտային ցանց:

Կառավարությունում քննարկված այլ հարցեր`ստորև տեսանյութերում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին