▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեք բախվի վարչապետի շահերին, կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը. Փաշինյանը՝ «Վեոլիա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ և հավելել, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը:
Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը: «Վեոլիա»-ի փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարության հետ համատեղ կկարողանան գտնել բոլոր խնդիրների լուծումները:
Վարչապետը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի ընկերությունը հետևողական լինի բոլոր նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին:

 

 

 

 

 

 

 

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի և իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ:

 

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին