▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն կնշանակվի Վահագն Թևոսյանը

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն կնշանակվի լրագրող Վահագն Թևոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վահագն Թևոսյանը աշխատել է «Հրապարակ» օրաթերթում, Արմնյուզ հեռուստաընեկերությունում, Արարատ Հեռուստաընկերությունում, «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես փոխխմբագիր, Ռադիոհայ լուրերի տնօրեն և այլն: Վահագն Թևոսյանի կինն էլ՝ Լուսինե Բարսեղյանն, այժմ «Հայկական Շամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է. նրան է վստահել այդ գործը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով վերջերս հայտարարեց, որ ստեղծում է «Իմ քայլը» հիմնադրամ:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ 2 օր առաջ զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն, ազատվել էին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» հաղորդման պրոդյուսեր Արտակ Հերիքյանը:

Ի դեպ, Վահանգ Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով հետևյալ գրառումն է կատարել.

«Սիրելի լրագրողներ և ընկերներ:

Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ ձեր անչափ բարի խոսքերի համար:

Բայց, քանի որ իմ նշանակումը Հ1-ի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում դեռ չի եղել, ու ես չեմ բացառում, որ ինձ պես առաջարկ են ստացել ևս որոշ մարդիկ ու նրանց հետ նույնպես ընթանում են կոնսուլտացիաներ (ինչու ոչ), նախ՝ կոռեկտ չեմ համարում ընդունել շնորհավորանքներ, երկրորդ՝ նույնիսկ եթե միակ թեկնածուն եմ, այդ մասին, միևնույն է, խոսելը դեռ վաղ է: Այո, ես ստացել եմ նման առաջարկ, այո, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը: Ավելի ինֆորմացիան, հավատացեք, ո՛չ հետաքրքիր է, ո՛չ նպատակահարմար:

Հ.Գ. Հա, ես գիտեմ, որ գրում եմ «ա» օժանդակ բայով, բայց վերևի տեքստը պաշտոնական էր...Մենակ էն մի կտորն ա նաև ոչ պաշտոնական, որ սիրում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ ձեր անչափ բարի խոսքերի համար»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին