▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հակառակորդին հետ մղած և վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

Արցախում 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակումը հերոսաբար հետ մղած, սակայն վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գոռի նշանակմանը:

 

 

 

 

 

 

 

 

Նա մասնավորապես գրել է.

«Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:

 

 

 

 

 

 

 

Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի: 
Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:
Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:
Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին