▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերանայեք «Ինգո Արմենիա»-ի հետ պայմանագրերը՝ հետագայում խաբված չլինելու համար

Հանրային առողջության մասնագետ Արման Խարազյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Վերանայեք «Ինգո Արմենիա» ըկերության հետ կնքված Ձեր տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագրերը, հետագայում խաբված չլինելու համար:

Շուրջ երեք տարի լինելով «Ինգո Արմենիա» ընկերության հաճախորդ և ունենալով տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» և ԱՊՊԱ պայմանագրերը, որոնք ներառում են հնարավոր ռիսկերի առավելագույն պաշտպանությունը՝ այսօր միայն պարզեցի, որ ընկերությունը շուրջ երեք տարի գումար է գանձել՝ փոխարենը չպարտավորվելով կատարել երկկողմ կնքված պայմանագրի դրույթները:

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանում է տվյալ անտրամաբանությունը նրանով, որ վարորդը՝ տվյալ պարագայում ես՝ չունեմ վարորդական անհրաժեշտ ստաժ, տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագրում նշված դրույթներից օգտվելու համար:

Իսկ հարցին, թե այդ պարագայում ինչու՞ է կնքել ընկերությունն ինձ հետ տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագիր՝ հաշվի առնելով իմ վարորդական ստաժը, որն ի սկզբանե չի համապատասխանել վթարի դեպքում փոխհատուցում ստանալու ընթացակարգին՝ պարզ չէ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի՞նչ է ստացվում, այսինքն՝ շուրջ երեք տարի վճարում ես լուրջ գումարներ «Ինգո Արմենիա» ընկերությանը, որը գումարները գանձելուց բացի որևէ պարտավորվածություն չի կրում քո նկատմամբ:

Հարց է առաջանում՝ ընկերությունը առհասարակ բացի գումարների գանձումը, ինչպե՞ս էր պատրաստվում կատարել պայմանագրում նշված դրույթները պայմանագրի կնքման պահից սկսած …»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին