▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորները ջեմով կոնֆետը գցում էին «կանիստրի» մեջ, ջուր լցնում, թափահարում, «սոկ» սարքում

armtimes.com-ը գրում է. Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած Սերյոժա Քամալյանը դրանից երկու տարի անց էլ չի մոռանում բանակում ունեցած ճնշող զգացողությունը, երբ տեսել է, թե ինչ սնունդ են ստանում զինծառայողները, ինչպես են հաշվում հակառակորդի կրակած հարյուրավոր պարկուճները, մինչդեռ իրենց հրահանգված էր խնայել փամփուշտները:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ պատերազմը վերսկսվելուց անմիջապես հետո որոշել է ռազմաճակատ մեկնել: Դիմել է Իջեւանի զինվորական կոմիսարիատ, կամավորագրվել՝ դիրքեր մեկնելու համար:

«Առաջինն էի: Իմ անունը գրեցին, թե բա՝ կկանչենք: Մեկ օր, երկու օր, երեք օր, չորս օր... Նորից գնացի, թե՝ ուրիշ մարդ չկա: Մի օր էլ գնացի, թե բա դու ուր ես գնում, բա էստեղի մեր սահմա՞նը: Ասի՝ այ ախպեր, ես տարիքս առած մարդ եմ, ինքս կարող եմ որոշել՝ որտեղ գնամ: Թողեցի դուրս եկա: Ամսի 13-ն էր արդեն: Էդքան օր ես գնում էի, գալիս, չէին տանում»,- ասաց Սերյոժա Քամալյանը: Բայց հետո ընկերն է հանդիպել, հայտնել, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) մի խումբ անդամների, որոնք Արցախում են, փոխարինող է պետք: Դա լսելով՝ մեր զրուցակիցը շտապել է ԵԿՄ տարածքային կառույց: Այստեղ պարզել է, որ այդկերպ որպես կամավորական սահման մեկնելու համար պետք է միության անդամ լինել:

 

 

 

 

 

59-ամյա Սերյոժա Քամալյանը, իր գնահատմամբ, դիմել է այդ ստորացուցիչ քայլին, անդամագրվել միությանը: Ի վերջո, Իջեւանից եւ Դիլիջանից ընդհանուր առմամբ 15 հոգով ճանապարհ են ընկել: Ապա մեր զրուցակիցը ծառայության է անցել Հադրութում: Ասում է՝ այդ գրեթե 25 օրերի ընթացքում, ինչ գտնվել է այնտեղ, իրենց զորամասում քաղաքացիների ու դպրոցականների ուղարկած օգնություններից չի ստացվել: Միայն տեղ հասնելու օրը մեկական արկղ թխվածքաբլիթ ու ջեմով կոնֆետ է եղել: Զինծառայողները ստացել են Պաշտպանության նախարարության տրամադրած սնունդը, որը չափազանց վատ որակի է եղել:

 

 

 

 

 

 

«Էդ երեխեքի վիճակը որ տեսել եմ, ես երկու օր լաց եմ եղել. է՞ս է ձեր պահած զինվորը: Սնունդը նայում ես, սնունդ չի, հացը պիտանի չէ, շիկահող է, մի այլանդակ բան: Հարցնում եմ՝ արա էս ինչ հաց է: Մոսոյի հացն է՝ Մովսես Հակոբյանի բիզնեսն է: Հացի ծայրամասերը հազիվ ուտում էին, մնացածը ուտելու չէր: Մի փոս կար, լցնում էին էդ փոսի մեջ: Էդ «տուշոնկեն», բանը չի ուտվում, հնար չի լինում: Տեսնում ես՝ արջն էլ չի կերել, դա ուտելու բան չի, մի անորակ բան, բացում էիր, հոտը գցում»,- պատմեց կամավորական զինծառայողը: Հիշեց նաեւ ջեմով կոնֆետների յուրօրինակ կիրառության մասին:

 

«Էդ ջեմով կոնֆետը բացում էին, 5 լիտրանոց «կանիստրի» մեջ լցնում, մնացածը ջուր էին ավելացնում ու թափահարում, թափահարում, թափահարում, շինում էին սոկ ու խմում»,- ասաց Սերյոժա Քամալյանը:  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Կարդացեք նաև`ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Մանվել Գրիգորյանի պաշտպանը վարչապետից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել գեներալից, եթե քննությունն այլ բան պարզի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ

Երեսիս ոնց ա նայելու, էդ քֆուրները, որ մոտս ա կերել. ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի. Սարոյանը` Մանվել Գրիգորյանի մասին

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին