▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում մահացել է գայլի հարձակմանը ենթարկված երկրորդ երեխան

 

Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունիսի 19-ին ԼՂՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝  2007թ. ծնված Կ.Գ-ի դիակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին