▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել

Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ.-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ զինվորական հանդերձանք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Մեկ այլ դեպքով՝ N զորամասի նախկին սպա, ավագ լեյտենանտ Հ.Դ-ի հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Ռազմական ոստիկանություն է հանձնվել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, իր փամփուշտատուփերով եւ փամփուշտներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտնաբերված զենքերի, զինամթերքների եւ զինվորական հանդերձանքների վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից եւ կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,-գրել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին