▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ՀՔԾ-ն Արտակ Պողոսյանի արարքում հանցագործության հատկանիշ հայտնաբերեր, նա վաղուց ազատված կլիներ. ՀՀ փոխոստիկանապետ

NEWS.am-ը գրում է. Արտակ Պողոսյանին Երեւանի ոստիկանապետ նշանակելիս ոստիկանության ղեկավարությունը հաշվի է առել նրա մասնագիտական, մարդկային որակները, երկարամյա փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Այս մասին կայքին ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով այս նշանակման վերաբերյալ սոցցանցերում ծավալված բուռն քննադատություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Արտակ Պողոսյանը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2014թ.-ին՝ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Այն ժամանակ Անի Գեւորգյանը հաղորդում էր ներկայացրել, որ ոստիկանության բաժնում այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն ամիսներ անց կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Անցնլով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

 

 

 

 

 

 

«Ոստիկանությունն արդեն պաշտոնական պարզաբանում տվել է, բայց ես ավելացնեմ հետեւյալը: Հատուկ քննչական ծառայությունում ժամանակին հարուցբել է քրեական գործ, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել Արտակ Պողոսյանի կողմից Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն գործադրելը:

 

 

 

 

 

 

 

 

Անի Գեւորգյանն այդ ժամանակ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին, բողոքը մերժվել է: Այս որոշումներն Անի Գեւորգյանը դատարանում բողոքարկել է, դրանք մերժվել են: Պետք է հիշել, որ անմեղության կանխավարկած կոչվածը վերաբերում է բոլորին՝ թե լրագրողին, թե ոստիկանության ծառայողին:

 

 

 

 

 

 

 

Արտակ Պողոսյանին նշանակելիս ոստիկանության ղեկավարությունը հաշվի է առել նրա մասնագիատկան, մարդկային որակները, երկարամյա փորձը, ենթակա անձակազմի կողմից ընդունված լինելու փաստը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Եթե անմեղության կանխավարկածի տրամաբանությամբ դիտենք, Արտակ Պողոսյանի նշանակումը որեւէ բացասական լույսի ներքո չպետք է նայել»,- ասաց Արման Սարգսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան

Ոստիկանության աշխատակիցը ապտակել է լրագրող Անի Գևորգյանին եւ ձեռքից խլել հեռախոսը

Լրագրող Անի Գևորգյանը միջադեպի և իրեն հարվածելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին