▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիացին ո՞վ ա, էսի մենք կարայինք ուտեինք...Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է

Ջերմուկի բնակիչները շարունակում են  փակ պահել   դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Բողոքող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակ է:

«Մենք մի քանի անգամ էլ ենք փակել ճանապարհը, սակայն մեզ ասել են, որ աշխատանքները չեն շարունակվի հանքում, սակայն դրանից հետո ոսկու հանքում ավելի մեծ թափով են աշխատանքներ տարվում, դրա համար այս անգամ բողոքի ակցիաները չենք դադարեցնի»,-ասել է ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը:

Բողոքող քաղաքացիները կոչ արեցին բոլորին միանալ իրենց, քանի որ Ամուլսարի շահագործումով ոչ միայն իրենք են վնասվում, այլեւ Հայաստանի բնակչությունը:

Նրանք հայտարարեցին, որ երկուշաբթի օրը  բողոքի ակցիա են անցկացնելու նաեւ Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին