▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին

Հիմա ուցուցիչները գլուխները բարձր ու դուխով կարող են գնալ դպրոցներ. Արայիկ Հարությունյան

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Հայկ Մարությանը` Երեւանի քաղաքապետ

Թիկնապահաթափ անել հարկատուներիս հաշվին «անվտանգ» շրջողներին. Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին



2018-06-25 12:25:44

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թիկնապահաթափ անել հարկատուներիս հաշվին «անվտանգ» շրջողներին...

Պաշտոնապես դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով վերանայել պետական պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը։

Մասնավորապես, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ պետական պահպանություն տրամադրվում է՝

1.Հանրապետության նախագահին.

2.վարչապետին.

3.Ազգային ժողովի նախագահին.

4.նույն օրենքով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։ (…)

Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Նույն օրենքի կարգավորմամբ՝ վարչապետի նշված որոշումը ենթակա չէ հրապարակման:

Ըստ այդմ, առաջարկել եմ առանց հրապարակելու խնդրո առարկա որոշում(ներ)ը՝ վերանայել և նեղացնել պետական պահպանությունից օգտվող պաշտոնատար անձանց շրջանակը՝ կրճատելով այն անձանց, ովքեր առանց իրական անհրաժեշտության երթևեկում են պետական մեքենաներով, փարոսիկներով, ուղեկցող մեքենաներով, թիկնապահներով, օգտվում այլ առավելություններից, ինչը հնարավորություն կտա զգալիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները։

No automatic alt text available.

Image may contain: text







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.