Հունիսի 25-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.):
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Հիշեցնենք, որ աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տանից դուրս էր եկել հունիսի 8-ից։ Նրան ՀՀ տարբեր մարզերում որոնում էին ինչպես ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանությունը, այնպես էլ բազմաթիվ կամավորներ։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան քաղաքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններում, Երևանյան փողոցից մինչև Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհ, Երևանյան փողոցից դեպի Սարալանջ փողոց, Հատիսի - Ռոսիայի - Նաիրյան - Օգոստոսի 23 – Երիտասարդական - Հանրապետության փողոցներում, Աբովյան - Արզնի խճուղու մինչև 3-րդ կմ, բոլոր դպրոցների և մանկապարտեզների մոտակայքերում: