▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչեւ զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Image result for zinvor

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊՆ-ից հայտնում են, որ միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք եւ կատարել իրենց սահմանադրական պարտքը:

 

 

 

 

 

 

 

 

Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետեւանքների եւ քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու եւ, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Image result for ռազմական ոստիկանությ

 

 

 

 

 

 

 

 

 

Ռազմական ոստիկանները հետեւելու են նաեւ, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին