▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ տուգանքների համաներումը կտարածվի 150 հազար մարդու վրա. օրինագծում կան բացառություններ

 

Ազգային ժողովըն իր արտահերթ նիստում քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ըստ նախագծի,  2012թ. մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ պետք է  համաներում կիրառել: Համաներել այն խախտումները, որոնք կատարելուց հետո քրեական գործեր են չեն հարուցվել:  Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք»,-նշեց Արդարադատության նախարարը: 

Արտակ Զեյնալյանը նշեց, որ շատ անգամներ քննարկվել է երկարաձգել ժամկետը և ընտրվել է օպտիմալ տարբերակը . «Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետը օպտիմալ տարբերակն է»:

Քաղաքացիներին զիջվող գումարի չափը կազմում է մոտ 13,3 մլրդ դրամ:

Զեյնալյանի խոսքով՝  այս տուգանքների պատճառով մարդիկ չեն կարողանում նաև վարկեր ստանալ, հետևաբար այս համաներումը կբարելավի մեր քաղաքացիների սոցիալական վիճակը:

Նախարարն ընդգծեց, որ այս համաներման մեջ ներառված չեն հետևյալ իրավախախտումները.

«Առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր և կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենաներ վարելը, մեքենաների տիրոջ ջողմից համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի կանգառ հրահանգին չենթարկվելը, առանց ԱՊՊ կտրոնը փակցնելու երթեւեկելը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին