▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տարիներ առաջ ո՞վ էր փորձում խոչընդոտել Սարգիս Ավետիսյանին. երգիչն առաջին անգամ խոստովանում է

Հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից. Արամ Ա-ի կոչը

Հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի և երեկոյան կհանդիպենք. Էդուարդ Աղաջանյան

Պապս՝ Նիկոլ Փաշինյանը, չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից. վարչապետն այցելել է վետերանների միավորում

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ տեղի ունեցավ երկրորդ համաժողով-ցուցահանդեսը



2018-07-11 12:40:54

 

Հուլիսի 7-ին Վանաձորում կայացավ երկրորդ ամենամյա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը։ Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ:

Համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը համախմբեց շուրջ 300 ներկայացուցիչների ՀՀ կառավարությունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանից և արտերկրից:

Համաժողով-ցուցահանդեսի ամենասենսացիոն մասնակիցը, թերևս, ծխախոտային հսկա Ֆիլիպ Մորրիսն էր, որը ժամանակակից աշխարհին ներկայանում է իր նոր արարական նախագծերով։ Քսանմեկերորդ դարն առաջ է բերում իր մարտահրավերները, իսկ մրցունակ մնալ ջանող բիզնեսը՝ ենթարկվում։ Եվ ահա, Ֆիլիպ Մորրիսն առաջին անգամ ներկայացավ ոչ թե որպես ծխախոտային, այլ որպես տեխնոլոգիական ընկերություն՝ այցելուների ուշադրությունը կենտրոնացնելով բարձր տեխնոլոգիական իր լուծումների վրա։ Բացի սեփական տաղավարում այցելուներին իր լուծումներին ծանոթացնելը՝ ընկերության ներկայացուցիչները հանդես եկան որպես բանախոսներ համաժողով-ցուցահանդեսի քննարկումների շրջանակներում։

Լուկա Ռոսսին՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրենը նշում է.

«Ֆիլիպ Մորրիսը մասնակցում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին որպես տեխնոլոգիական ընկերություն՝ ներկայացնելով իր հեղափոխական առանց ծուխ արտադրանքը, որի մշակումն ու գնահատումը հիմնվում են գիտական ու տեխնոլոգիական բազմաթիվ ուղղությունների վրա։ Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Եվ ահա մենք այստեղ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելու ընթացքի մեջ ենք և աջակցում ենք երկրի ամենատաղանդավոր ուսանողների համար գիտական կրթություն խրախուսող էկոհամակարգի զարգացմանը»:

Երկրորդ սենսացիոն բացահայտումն այն է, որ Ֆիլիպ Մորրիսը հետաքրքրված է Հայաստանում գիտահետազոտական իր գործունեությունն ընդլայնելու մեջ։ Պարզվում է, դեռ անցած տարի ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել ՀՀ կառավարության, Երևանի Պետական համալսարանի ու Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Ծխախոտային արդյունաբերությունը հեղափոխող այս ընկերությունը աշխարհում թվով երրորդ գիտահետազոտական իր կենտրոնը հիմնելու է հենց այստեղ՝ Հայաստանում։ Շուտով Պոլիտեխնիկի տարածքում գտնվող կենտրոնն իր դռները կբացի հայ տաղանդավոր գիտնականների առաջ՝ հնարավորություն տալով վերջիններիս համագործակցել Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական գործունեության մեջ արդեն իսկ ներգրավված համաշխարհային համբավ ունեցող 400-ից ավելի գիտնականների հետ:

Ինչպես պարզվեց, սակայն, սա նույնպես դեռ ամենը չէ։ Հայաստանի հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ ու բեղուն գործունեություն ապահովելու նպատակով Ֆիլիպ Մորրիսը նաև նպաստելու է Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը՝ ներդրումներ իրականացնելով կրթության ոլորտում։ Արդեն իսկ հայտնի է, որ հայ տաղանդավոր ուսանողներն ու ասպիրանտներն իրենց կրթական և հետազոտական նախաձեռնությունների խթանման և զարգացման համար օժանդակություն կստանան Ֆիլիպ Մորրիսից։ Ընկերության IQOS ծխախոտիտաքացման համակարգի մասնագիտացված խանութի բացման օրը Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայումս ԵՊՀ-ի ու Պոլիտեխնիկի հետ միասին մշակում են մագիստրոսական ծրագրեր։

Фото Satenik Khachatryan.

Սահմանված չափանիշներին համապատասխանող դիմորդները կստանան անվճար բարձրագույն կրթություն։

Բացի այդ, բնական գիտությունների ուղղությամբ հետազոտություն կատարող որոշ ասպիրանտներ Ֆիլիպ Մորրիսի կողմից կստանան դրամական աջակցություն։

Մասնակցություն տեխնոլոգիական ցուցահանդեսների, ներդրումներ կրթության ոլորտում, հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կենտրոնի հիմնադրում Հայաստանում. թվում է, թե խոսքը Ֆիլիպ Մորրիս ընկերության մասին չէ։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.