▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորովին դեմ չեմ իմ նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կաշխատեի գնալ. Արարատ Միրզոյանը հերքում է

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում։Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին։

Image may contain: text

No automatic alt text available.

Հ․Գ․ Ի դեպ, ժողովուրդ ջան, ես բոլորովին դեմ չեմ իմ նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կաշխատեի գնալ )) » :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին