▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց. ներկա է ընդամենը ավագանու 5 անդամ

 

Երևանի ավագանին այսօր՝ հուլիսի 16-ին, նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն քաղաքապետի ընտրության հարցն է: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ: Կամո Արեյանը հայտարարեց, որ քվորում չկա և 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ օրենքի՝ ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին, սակայն նիստին ներկա էր ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանիում ներկայացված 3 ուժերից երկուսը՝ ՀՀԿ-ն և «Ելք»-ը, արդեն հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլև չեն մասնակցելու այդ նիստին, ինչը նշանակում է, որ ավագանու նիստը չի կայանալու:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին