▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու գործով Օսիպյանի հրամանով ոստիկանությունում քննություն է սկսվել

Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպը ոստիկանությունն ուսումնասիրել է: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

«Նշված միջադեպն ուսումնասիրվել է, բացի այդ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։   Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչների ջանքերով Գարեգին Բ-ն դուրս է բերվել ցուցարարների շրջափակումից և ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով Կաթողիկոսի հետ կապված վերջին իրադարձություններին՝ նշել է. «Ես հանձնարարել եմ ոստիկանության ուսումնասիրել, մասնավորապես, Վայոց ձորում տեղի ունեցածը։ Եթե վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա»։

Կարդացեք նաև՝ Եթե Վեհափառի դեմ բողոքի գործողություններում մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին