▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը

Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Փաշինյանի լիազորությունը տրվել է իմ և իր կողմից ապօրինի համարվող ԱԺ֊ի կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան

Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել օրինական և հավասար դաշտում. Նիկոլ Փաշինյան

Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրենը մշտապես խոշոր չափերի գումար է յուրացրել



2018-07-16 17:49:35

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին եւ տեխնիկական բաժնի աշխատողին:

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից հանդիսանալով Երեւան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն, նույն դպրոցի տնտեսվարի եւ տեխնիկական աշխատողի օժանդակությամբ, շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:

 

 

 

 

 

 

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, տնտեսվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնիկական աշխատողին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.