▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման տեքստում:



Կենսագրական տվյալներ. 

Կրթություն 

1991 - 2000թթ. Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց, գերազանցության ատեստատ, մեդալ, էսքտեռն կարգով 

2000 - 2006թ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրոսի կոչում` ֆինանսիստ-տնտեսագետ մասնագիտությամբ 

2006-2009թթ. ԵՊՀ ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու 

2008թ. -«Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացներ, Ռուսաստանի ժողավրդական տնտեսության ակադեմիա, Մոսկվա 

Աշխատանքային փորձ 

2004-2008թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ 

2008-2010թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ 


2008-2013թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ 

2013թ.- մինչ այժմ` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ 

Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում: 

2008թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին