▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ տեսակետն այնտեղ տեղ չուներ. Հրանտ Թոխատյանն այլևս չի փորձի ավագանու անդամ դառնալ

Ես հասկացա, որ իմ տեղն ավագանիում չի, որովհետեւ անելիք չկա։ Ես հույս ունեի, որ քաղաքապետարանը մշակութային մեծ ծրագրեր ունի. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին՝ արդյո՞ք կփորձի նորից ավագանու անդամ դառնալ, Հրանտ Թոխատյանը պատասխանել է. «Իմաստը չեմ տեսնում: Ես գործող դերասան եմ: Այնտեղ լինելով՝ դու չես կարողանում մասնակցել ակտիվ մշակութային կյանքին, որովհետեւ կան ինչ-որ հանձնախմբեր, մարդիկ՝ իրենց մտածելակերպով, կարծրատիպերով. ես այնտեղ տեղ չունեմ: Իմ տեսակետն այնտեղ առանձնապես տեղ չուներ»։

 

 

 

 

 

 

 

 

 

Թոխատյանի համոզմամբ՝ ավագանու անդամ պետք է դառնան մարդիկ, որոնք պատրաստ են վարչական աշխատանք կատարել:

«Ես հասկացա, որ դա ադմինիստրատիվ աշխատանք է, ձեռք ես բարձրացնում, իջեցնում։ Այնտեղ կգնան մարդիկ, որոնք կզբաղվեն ադմինիստրատիվ գործունեությամբ»:

Կարդացեք նաև՝ Տա Աստված, որ մի օր էլ իմ քաղաքն ինձ ասի՝ Գիտե՞ս, տղա ջան, ես էլ քեզ եմ սիրում. Հրանտ Թոխատյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին