▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու արտասահմանցի տարբեր մարզերում 1300 եվրո են գաղտնի հափշտակել

 

Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն ու դրամարկղից փող հափշտակել։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են նրանց գտնվելու վայրը։ Հաղորդումներից ժամեր անց մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Սեւանի բաժին բերման են ենթարկվել երկու օտարերկրացի։

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձին հայտնաբերելու նպատակով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին