▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Սիրելի ընկերներ
Տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է `մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից` վաղօրոք պլանավորած հանգստի: 
Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն: 
Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները և կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ համացանցում բուռն քննարկումների ալիք էր բարձրացրել Արփինե Հովհաննիսյանի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ արած «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությունը, որը շատերի կարծիքով՝ ուղղված էր «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանին:

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը ներողություն էր խնդրել իր այդ արտահայտության համար՝ մասնավորապես գրելով. «Դանիել Իոաննիսյանի գրառման մասով արդեն իսկ պարզաբանել եմ: Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին ( պարզ չէր ի վերջո ինչի մասին է քննարկումը), եւ որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը ( գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»։

Կարդացեք նաև՝ Չեմ կարող դրանք լուռ կուլ տալ. Արփինե Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին