▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեղծվել է աշխատանքային խումբ` ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար. ՊՆ

 

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով:

Այս մասին հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից

 

 

 

 

 

 

 

Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը:

 

 

 

 

 

 

 

Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև ս.թ սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է  ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին