▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Քաղաքացին սպառնում է պայթեցնել առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են

Ինչպես են Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհ նույնասեռականները ներխուժում ոստիկանություն

Սրանք որոշել են խեղդել հեղափոխական երկիրը խավարի ու աղբի մեջ...

Ալյուրը թանկացել է. առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա´մ գինը, կա´մ քաշը

Ստեփանավանի համայնքապետի որդին ձերբակալվել է



2018-07-21 15:06:33

 

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում սոցիալական աջակցության ոլորտում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ, պարզվել դրանց մեխանիզմը։

 

 

 

 

 

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել՝ տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները յուրացվել։

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կատարված առերևույթ հափշտակություններին առնչություն ունեցած անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը, պետությանը պատճառված վնասի իրական ծավալները։

 

 

 

 

 

 

 

 

2018 թվականի հուլիսի 19-ին ձերբակալվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության 4 աշխատակից, իսկ այսօր որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.