▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է:

 

 

 

 

 

 

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ կարճատև կրակոցներ, ըստ Հովհաննիսյանի, եղել են հուլիսի 19-ին, տուժողներ չեն եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին ի պատասխան՝ արդյոք սահմանային լարվածություն կա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, պատահական մեկ-երկու կրակոցներ են հնչել: Իրավիճակը նորմալ է, հանգիստ»,-ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը:

Կարդացեք նաև՝ Լիովին վերահսկվում է Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը. Արծրուն Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին