▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ գործունեության վրա. փոխվարչապետի օգնական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին իր անվան հետ կապված հրապարակումներին:

Վերջինս գրել է. «Լրագրող Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ ցանկանում եմ տեղեկացնել, որ ոչ ես՝ Գեորգի Մուրադյանս, և ոչ էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից որևէ մեկը չի միջնորդել լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Sut.am կայքում որևէ նյութ վերախմբագրելու կամ հեռացնելու համար։ Այդ փաստը նշել է նաև Sut.am կայքի համակարգող Դանիել Իոանիսյանը։

Ընդգծեմ նաև, որ անտրամաբանական կլիներ, եթե ես սկզբում համաձայնեի մեկնաբանություն տալ հարգելի Տիրայրին, իսկ հետո պահանջեի հեռացնել իր հեղինակած նյութը։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում խոսքի և մամուլի ազատության կարևորությունը, որպեսզի նման քայլերով փորձենք միջամտել ազատ լրատվամիջոցների գործունեությանը։

Ինչ վերաբերում է հարցազրույցի ընթացքում իմ տված մեկնաբանություններին, ապա ես կրկին վերահաստատում եմ դրանք, քանի որ, լինելով պետական պաշտոնյա, նպատակ ունեմ աշխատել ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային սկզբունքներով։ Ինձ վերաբերող որևէ միջադեպի կամ հարցի շուրջ բացարձակապես չեմ փորձել ու չեմ փորձելու թաքցնել ինչ-որ բան կամ մոլորեցնել մեր քաղաքացիներին։ Ասածիս լավագույն ապացույցն այն է, որ մեկ անգամ չէ՝ լրատվամիջոցներին պատրաստակամորեն մեկնաբանել և պարզաբանել եմ ինձ վերաբերող կամ ինձ հասցեագրված ցանկացած հարց։

Ես չափազանց բարձր եմ գնահատում ինձ վրա դրված պատասխանատվությունը, և վստահեցնում եմ, որ անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա»։

Նշենք, որ այս գրառմանը նախորդած ժամանակահատվածում Sut.am կայքի խմբագիր Դանիել Իոննիսյանն էր հանդես եկել գրառմամբ՝ տեղեկացնելով.

Related image

«Որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող կանխել եմ ինձ ոչ ամինջական ենթակա կայքում մանիպուլատիվ ընկալումներ ստեղծող նյութի տարածումը և դրանում փաստեր ավելացնելուց ու աներկբա դարձնելուց հետո վերաբացել եմ նյութի հրապարակայնությունը: Եվ Սա գրաքննությո՞ւն է, լո՞ւրջ... Օկ: Բայց ինձ զարմացնում են նրանց ելույթները, ովքեր տասնամյակներ շարունակ Բ26-ից զանգեր էին ստանում:

Հ.Գ. Տիրայր Մուրադյանը Ֆեյսբուքում ինձ (իր վերադասի) աշխարհի մեղքերում է մեղադրում: ... Օկ, բայց ձեզանից քանի՞սն են, որ կարան սեփական գործատուին ՖԲ-ում քննադատեն և դրա համար պրոբլեմ չունենան: Իսկ Տիրայրը չի ունենա»: 

Իսկ ավելի վաղ կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ դադարեցնում է աշխատանքը «Իրազեկ քաղաքացիների միավորման» Sut.am կայքում: իսկ պատճառ էր հանդիսացել առանց լրագրողին տեղյակ պահելու Դանիել Իոաննիսյանի կողմից նրա հոդվածի՝ կայքից հեռացվելը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին