▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին. Արարատ Միրզոյանը պատասխանում է

Asekose.am-ը ներկայացնում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումն առանց խմբագրման և ավելորդ մեկաբանության՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Նա մասնավորապես գրել է.

«1. Տեղեկացնեմ, որ կնոջս «զբոսանքը ԱՄՆ»  եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։

2. Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։

3. Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է՝ իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։  Հաշվի առնելով փոխվարչապետի տիկնոջ հիպերակտիվությունը՝ կարելի է ենթադրել, որ այս ընտանեկան վոյաժը շարունակական բնույթ է կրելու։   Ի դեպ, արժեր պարզել, թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։  Ի վերջո, եթե եկեղեցին անջատվեց պետությունից, ապա հույս կա, որ նույնը կլինի և առաջին փոխվարչապետի տիկնոջ պարագայում»։

Կարդացեք նաև՝ Մեր նպատակն է իրական փոփոխությունների հասնել Հայաստանում. Արարատ Միրզոյանի ելույթը՝ Նյու Յորքում

Կարդացեք նաև՝ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կոչ է արել ամբողջ աշխարհի հայերին մասնակցել Հայաստանի զարգացմանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին