▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թամազյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։  Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Արամ Թամազյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2014 թ. սեպտեմբերի 12-ին։

Արամ Թամազյանը 2001-2004 թթ. զբաղեցրել է  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։ 1996-2001 թթ. – եղել է Երևան քաղաքի դատախազը։

2005թ. նշանն ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Իրականացրել է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, պետական շահերի պաշտպանության վարչության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի և այդ բնագավառների աշխատանքների համակարգումը։ Դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին