▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարպիս Փաշոյանը շարունակում է աշխատանքի գնալ, նրա դիմումը չի քննարկվել փոխվարչապետի հետ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը դեռ չի մակագրվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան փոխանցել է  Կարպիս Փաշոյանը:

Նա տեղեկացրել է, որ դեռ շարունակում է աշխատանքի գնալ, կատարել իր պարտականությունները:Հարցին՝ Արարատ Միրզոյանի հետ քննարկում եղե՞լ է դիմումի հետ կապված, Կարպիս Փաշոյանը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է հուլիսի 17-ին, իսկ դիմում գրելու մասին տեղեկացրել էր դեռ հուլիսի 16-ի երեկոյան:

Հիշեցնենք նաև, որ Կարպիս Փաշոյանի անվան շուրջ աղմուկ բարձրացավ ապրիլյան պատերազմի հերոսների անունները շահարկելու մասին նրա հայտարարությունից հետո.

«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը 18 տարեկան տղա։ Ինձ թվում է՝ չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ասել էր նա Civilnet-ի տաղավարում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք նաև, որ ստեղծված աղմուկից հետո Կարպիս Փաշոյանը պարզաբանեց իր խոսքերը և պատասխանեց դրա վերաբերյալ համացանցային օգտատերերի քննադատություններին՝ նշելով հետևյալը.

«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի, արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է: Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ»:

Կարդացեք նաև՝ Չեմ կարող կասկածի տակ դնել Ռոբերտ Աբաջյանի և մյուսների հերոսությունը. փոխվարչապետի խոսնակը՝ աղմկահարույց հարցազրույցի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին