▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծռեր»-ը հայտնել են կուսակցություն ստեղծելու մասին

 

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանն ուղերձով դիմել են ժողովրդին՝ հայտնելով, որ հիմնում են կուսակցություն: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սիրելի՛ երիտասարդ

Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երժանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը լրացնելով հետևյալ հայտը»։  

Ժիրայր Սեֆիլյան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող 

Վարուժան Ավետիսյան

Սասնա Ծռեր խմբավորման մամլո խոսնակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին