▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բացահայտել են թմրաբիզնեսով զբաղվող հանցավոր խումբ. նրանցից մեկը զինծառայող է

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Գորգագործների փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 70-ամյա Արտավազդ Գիչունցին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս իր ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի, որի մեջ են եղել նաև ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 33-ամյա Վլադիմիր Լեսնյակը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Արթուր Իսպիրյանը: Արաբկիրի ոստիկանները նշված անձանց Արաբկիրի ոստիկանություն տեղափոխելուց հետո որոշ ժամանա անց դարձյալ ստացված օպերատիվ տվյալներով Թոխմախի գերեզմանատան տարածքից նույն կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 42-ամյա Կարեն Կարապետյանին, ով նույնպես իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի և այդ պահին ավտոմեքենայի մեջ է եղել ուղևորը՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղազարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանները զննության են ենթարկել ավտոմեքենան և հետևի նստատեղից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի մեջ էլ եղել է 2 հատ ներարկիչ, 3 հատ դատարկ սրվակներ, իսկ նստատեղի հատակի ռետինե գորգի վրա հայտնաբերել են 2 հատ կոտրած ներարկիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը խոստովանել է, որ նշված սրվակներն ու ներարկիչները պատկանել են իրեն ու դրանց միջոցով ինքը գործածել է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Արդեն որոշ ժամանալ անց Արաբիրի ոստիկանները, այս անգամ Երևան քաղաղքի Թամանցիների փողոցից, «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց իրացնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Մանուկ Մանուկյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ում խուզարկությամբ հայտնաբերել են 5 հատ «B8» գրառմամբ ամբողջական «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Հայտանաբերվել է նաև «սուբուտեքս» հաբերի ևս 5 մանրացված կտոր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանը խոստովանել է, որ դրանք պատկանում են իրեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին