▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբոր բնակարանում. հսկայական չարաշահումներ են եղել

ԱԱԾ-ն երեկ գործողություններ է իրականացրել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի՝ Արգամիչի Գոքորի մյուս եղբոր՝ Նորիկ Գևորգյանի տանը։ Այս մասին գրում է 1in.am-ը: Ըստ կայքի տեղեկությունների՝ Նորիկ Գևորգյանը չի անցնում Մարտի 1-ի գործով, ոչ էլ զենք զինամթերք պահելու։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Գևորգյանը ՋՕԸ պետ եղած ժամանակ հսկայական չարաշահումներ է թույլ տվել, որում ներգրավված է եղել նաև Հովիկ Աբրահամյանը։  Խոսքը մոտ 20 միլիոն դոլարի մասին է։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետՀովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ նշել էր. «Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ»:

Կարդացեք նաև՝ ՀՔԾ պետը` Հովիկ Աբրահմյանին մեղադրանք առաջադրելու լուրերի մասին

Հովիկ Աբրահամյանի գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը. ԱԱԾ տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին