▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Քաղաքացին սպառնում է պայթեցնել առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են

Ինչպես են Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհ նույնասեռականները ներխուժում ոստիկանություն

Սրանք որոշել են խեղդել հեղափոխական երկիրը խավարի ու աղբի մեջ...

Ալյուրը թանկացել է. առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա´մ գինը, կա´մ քաշը

Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ. ՍԱՊԾ



2018-08-10 16:45:34

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՊԾ-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Սպառողներին տեղեկացնում ենք, որ  ստորև նշված խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար՝

1.    սառեցված հավ ամբողջական «Բայսադ» (սալմոնելա), արտադրված 06.01.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ

2.    սառեցված հավի թևեր «Պտիցեկոմբինատ» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 17.04.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ 

3.    սառեցված հավի թևեր «Ռեսուրս» (ՄԱՖԱՄ), արտադրված 04.05.2018թ, պահպանման ժամկետը՝ 6 ամիս, արտադրող երկիրը՝ Ռուսաստան

 

 

 

 

 

 

 

 


4.    սառեցված հավի թևեր «Ագրիկոլա Ջանդել» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 19.02.2018թ, պահպանման ժամկետը՝ 2 տարի, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ

5.    սառեցված հավի թևեր «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), արտադրված 05.03.2018թ, պահպանման ժամկետը՝ 9 ամիս, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, պահպանման ժամկետը՝ 1 տարի, ներմուծող՝ «Միթ Իմփորթ» ՍՊԸ

6.    սառեցված հավի բդիկ «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), 03.06.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

Այս պահին հետագծելիության սկզբունքով շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակենք լրացուցիչ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.