▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բողոքարկելու եմ». ՓՊ-ն դադարեցրել է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագիրը

Փաստաբանների պալատը դադարեցրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագիրը։ 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել փաստաբան Աթանեսյանը` նշելով,որ որոշումը բողոքարկելու է։  «Նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը»,-գրել է Աթանեսյանը, ապա այդ որոշման համար մեղադրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:



 

 

 

 

 

 

 

 

«Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ»,-հավելել է նա:

 

Կարդացեք նաև՝ Մասիսի քաղաքապետի փաստաբանի դեմ դատական հայց են ներկայացնելու

Կարգապահական վարույթ փաստաբանի նկատմամբ. առիթը՝ «Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի» հրապարակումն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին