▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր պաշտոնյաների որդիներն են մեկնել ծառայության ամառային զորակոչին

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամառային զորակոչին ծառայության են մեկնել մի շարք պաշտոնյաների որդիներ:

 

 

 

 

 

 

 

Նա նշեց, որ այս զորակոչին ծառայության են մեկնել ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի տղաները: Բացի այդ, ըստ Հենրիկ Մուրադյանի, բանակ են զորակոչվել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիները։

 

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի տղաները ծառայելու են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, զինվորական կոմիսարը նշեց, որ նրանք ծառայելու են բարդ պայմաններ ունեցող զորամասերում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին