▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանը ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին ներկայացրել է Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում օգոստոսի 11- ին պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եվ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները:


 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնան Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա գրառման՝ կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։
Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ- ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ՝ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։

Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաև Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին