▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. ոստիկանները իր տան մուտքի մոտ հայտնաբերել են դանակի մի քանի հարված ստացած տանտիրուհուն

shamshyan.com-ը գրում է.  օգոստոսի 11-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 36/ե շենքի բնակարաններից մեկի մուտքի դիմաց վիրավոր կին է ընկած:

 

 

 

 

 

 

 

 Ոստիկանները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների խումբը վիրավոր կնոջը, ով մարմնի տարբեր մասերին ստացել է 5-ից ավելի դանակի հարվածներ, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արդեն «Էրեբունիում» բժիշկները կարողանում են կնոջը անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, ով այս պահին էլ գտնվում է ծանր, կայուն վիճակում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակչուհի, 73-ամյա Էլիոնորա Հայրյանն է:

 

 

 

 

 

 

Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի, այդ թվում՝ ավազակային հարձակման, կողոպուտի, սպանության փորձի, առողջությանը ծանր վնասվածքներ պատճառելու ուղղությամբ:

Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին