▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմավիր» ՔԿՀ-ում մեկ օրում ինքնասպանության երկրորդ դեպքն է տեղի ունեցել

Aravot.am-ից տեղեկանում ենք, որ Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել:

Աղբյուրի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Նա խցում միայնակ չէր ապրում, և երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։

 

 

 

 

 

 

 

 

Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։Նա 13 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել անչափահասի հետ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Սակայն դժգոհ էր վճռից, անընդհատ բողոքում էր՝ խնդրելով վերանայել այն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976 թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին