▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1-ի» գործի ընթացքին. Ռիչարդ Միլս

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1-ի» գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։

 

 

 

 

 

 

 

 

«Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշել է դեսպան Միլսը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին