▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քավորի հանցավոր գործունեությունից տուժածներն ևս կարող են դիմել իրավապահներին

Newsbook.am-ը գրում է. 2014 թ. օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի  մասնակիցներից ու հրահրողներից մեկն այն ժամանակ Կենտրոն համայնքի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանն էր: Միջադեպից օրեր անց նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Հեղափոխությունից հետո հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը:  Եվ ահա օրերս վերստին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը նշանակումից կարճ ժամանակ անց հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:

 

 

 

 

 

Կայքի տեղեկություններով Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Գործի էական դրվագներն առնչվում են կաշառակերությանը:

Կայքի տեղեկություններով մարդիկ կան, որոնք հպատրաստակամություն են հայտնել ցուցմունք տալ, որ Կարապետյանն իրենց հետ կաշառքի թեմաներով զրույցներ է ունեցել, անգամ՝ կոնկրետ գործերի համար կոնկրետ թվեր է մատնանշել: 

 

 

 

 

 

 

 

 

Իմիջայլոց՝ Կարեն Կարապետյանն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է: Եվ չնայած սրան՝  Կարեն Կարապետյանի հանցավոր գործունեությունից տուժածներն առանց բարդույթավորվելու կարող են դիմել իրավապահ մարմիններին: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ անկախ Օսիպյանի գործոնից իրենք սպասարկելու են ՀՀ քաղաքացու շահը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին