▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն սրճեփ սարքից. հրապարակվել են կասկածյալների լուսանկարները

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի Իսահակյան փողոցում գտնվող սրճեփ սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 17-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 06:01-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երեւան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող սրճեփ սարքի դուռը եւ հափշտակել մետաղադրամ ընդունող եւ մանրը վերադարձնող սարքը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված սարքի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին