▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վերին Լարսի Վրաստանի անցակետում, Թբիլիսիի կայանատեղիում

Վերին Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Ռուսական կողմից կուտակումները պակասել են, հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է:

 

 

 

 

 

Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում»,- գրել է փոխնախարարը:

Կարդացեք նաև՝ «Լարսով մի եկեք, կուտակումները 9-10 կիլոմետր են». փոխնախարար

Լարսի անցակետում հերթը գոյացել է տուրսիտների ներհոսքի պատճառով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին