▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք մտել են «Հարավկովկասյան երկաթուղի»

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերություն և գործողություն իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Hraparak.am-ից:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԿԵ-ում խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովվեցրել է ոչ միայն ընկերության ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին:

Աղբյուրը նաեւ տեղեկություններ ունի, որ խուզարկությունը կատարվել է հարկեր չվճարելու մեղադրանքի շրջանակում, որի ընդհանուր գումարը կազմում է 9.7 մլն դրամ:

Պարզվում է՝ ՀԿԵ-ն քրեական գործի հարուցման մասին որոշումը չի ստացել, իսկ խուզարկության որոշումը տարվել է օգոստոստի 14-ին ժամը 22։00-ին։ Խուզարկությունը կատարվել է 00։00-ից մինչև 8։30-ը: ՀԿԵ-ն նաև արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է Հայաստանի օրենսդրության խախտումներով՝ ընթերականները անձը հաստատող փաստաթղթեր չեն ունեցել, խուզարկության են ենթարկվել նաև աշխատակիցների անձնական իրերը, և «հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով գործողությանը մասնակցել է նաև «սպեցնազը»։

ՀԿԵ-ն պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել ՀՀ իշխանություններին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:
Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին